Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տնտեսագիտական տգիտության գագաթնակետը՝ ըստ էկոնոմիկայի նախարարի

Տնտեսագիտական տգիտության գագաթնակետը՝ ըստ էկոնոմիկայի նախարարի
31.07.2025 | 12:35

ՀՀ էկոնոմիկայի նախարարը շարունակում է ապշեցնել իր տնտեսագիտական անգրագիտությամբ։ Այսօր նա հայտարարեց, թե իբր տնտեսական աճն ու աշխատողների թվաքանակը ուղղակիորեն կապ ունեն։ Սա ոչ միայն մակերեսային, այլ նաև տնտեսագիտության բազային տրամաբանությանը հակասող պնդում է։

Արդյո՞ք նախարարն իրոք չի հասկանում, որ աշխատուժի թվաքանակն ինքը տնտեսական ակտիվության հետևանք է, այլ ոչ թե պատճառ։ Աշխատողների քանակը կարող է աճել նաև, երբ տնտեսությունն անկում է ապրում, եթե, օրինակ, մարդիկ հարկադրված են մի քանի աշխատանք անել կամ դուրս են մղվում բարձր վարձատրվող աշխատանքներից դեպի ցածր եկամտաբեր ոլորտներ։

ՈՒ եթե տնտեսությունն աճում է միայն քանակական առումով, առանց արտադրողականության բարձրացման, ապա դա միգուցե պարզապես «թղթային» աճ է՝ առանց կենսամակարդակի իրական բարելավման։

Որպեսզի տնտեսությունը աճի, հարկավոր են ներդրումներ, ինովացիա, արդիականացում, կրթված աշխատուժ և վստահություն։

Իսկ եթե նախարարի պատկերացմամբ պարզապես մարդկանց քանակն է աճի գրավականը, ապա թող բացատրի՝ ինչու է Հայաստանից զանգվածաբար արտագաղթում հենց այդ աշխատուժը։

Այսպիսի պարզունակ մտածողությամբ ոչ թե նախարարություն, այլ գյուղսովետի հաշվապահություն կարելի է ղեկավարել։ Եվ ցավալին այն է, որ նման գաղափարների վրա է կառուցվում Հայաստանի տնտեսական ներկան:

Պապոյանի հաջորդ սուտը՝ միլիոնների մասին է:

Էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտարարում է, թե իբր «տնտեսական աճը հիմա հասնում է միլիոններին, այլ ոչ թե մի քանի ընտանիքի»։ Սա կամ անամոթ սուտ է, կամ աղաղակող տգիտություն։

Եթե իսկապես միլիոններն են օգտվում տնտեսական աճից, ապա ինչո՞ւ է՝

Արտադրության ծավալը կրճատվել 20%-ով։

Արտահանումը՝ 52%-ով։

Ներմուծումը՝ 48%-ով։

Միջին աշխատավարձը ետ է մնում գնաճից։

Գյուղերում մարդիկ վաճառքի մի բան չունեն, իսկ քաղաքներում՝ գնելու։

Ո՞վ է օգտվում այս աճից։ Գուցե հենց այն «փոքրիկ վերնախավը», որը կուտակել է մոնոպոլիաներ, ստանում է պետական ծրագրերի միլիոնավոր դրամները, և նույնն է՝ ում հետ կապված է ներկա իշխանական վերնախավը։

Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ տնտեսությունը վերածվել է փուչիկի, որը սնվում է հանքերի վաճառքից, դրամաշնորհներից ու մոլորեցնող վիճակագրությունից։ Այդ «միլիոնները», Պապոյան , ապրում են Երևանի մի քանի փողոցում, մի քանի ռեստորանում ու մի քանի բանկային հաշվին։

Ժողովուրդն ի՞նչ ունի։

Աղքատություն, պարտքեր, արտագաղթ։

Դա՞ է ձեր «միլիոնների տնտեսությունը»։

Տնտեսական աճը չի չափվում «հպարտ թվերով», այլ՝ մարդկանց կյանքի իրական փոփոխությամբ։

Իսկ դա չկա։ ՈՒ դրա համար պետք է պատասխան տալ։

Երրորդ սուտը ռուսական ոսկու տրանզիտի մասին սուտն է։

Պապոյան մի մոռացիր, որ դու և քաղաքական շեֆդ այդ աֆյորան ներկայացնում էիք որպես հզոր տնտեսական ձեռքբերում, երբ պուտինյան արյունոտ ոսկին ՀՀ տարածքի վրայով տրանզիտ էիք ապահովում և ՀՀ ամբողջ ֆինանսական համակարգը դրել էիք արևմտյան պատժամիջոցների վտանգի տակ։

Մեկա քեզանից տնտեսական ղեկավար չի ստացվել ու չի ստացվելու։

Պարտվել ես։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ